Դեկտեմբերի 2-7

20-րդ դասրի ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ կրեց ՀՀ բնակչության թիվը և ի՞նչ պատճառներ ազդեցին դրա փոփոխության վրա։

Բնակչության թիվը 20-րդ դարում Դարասկզբին նվազել է Ցեղասպանություն, պատերազմ, խորհրդային տարիներին կտրուկ աճել 700 հազարից հասնելով 3.5 միլիոնի, իսկ դարավերջին նվազել արտագաղթ, երկրաշարժ։

Մշտական բնակչություն ասելով ի՞նչ կարելի է հասկանալ։

Մշտական բնակչություն Տվյալ վայրում սովորաբար բնակվող մարդկանց թիվը՝ ներառյալ հաշվառման պահին ժամանակավոր բացակայողները։

Ինչ է բնակչության բնական և մեխանիկական շարժ։

Բնական` ծնունդների և մահերի տարբերությունը։

Մեխանիկական` մարդկանց տեղաշարժը ներգաղթ և արտագաղթ։

Հայաստանում՛խորհրդային տարիներին ներգաղթը ինչպե՞ս է տեղի ունեցել։

Ներգաղթը ԽՍՀՄ տարիներին. Տեղի է ունեցել հայրենադարձության միջոցով մեծ ալիքը՝ 1946-1948թ․, երբ Սփյուռքից տասնյակ հազարավոր հայեր եկան Հայաստան։

Բնաչության խտություն ասելով ի՞նչ են հասկանում, ինչպե՞ս ենք այն հաշվում։

Բնակչության խտություն. Ցույց է տալիս մարդկանց թիվը 1 կմ² վրա։ Հաշվարկվում է՝ բնակչության թիվը / տարածքի մակերես P/S

Նոյեմբերի 24-29

1․Նշե՛լ ազգային պարկի, արգելոցի և արգելավայրի տարբերությունները։

Ազգային պարկ բնության պահպանության և զբոսաշրջության համար։ Արգելոց ամբողջությամբ պահպանվող տարածք, որտեղ մարդու գործունեությունը սահմանափակված է։ Արգելավայր՝ պահպանվում են որոշ կենդանիներ կամ բույսեր։

2․Քանի՞ ազգային պարկ ունենք Հայաստանում, նշե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։

Հայաստանում կա 4 ազգային պարկ Սևան ազգային պարկը պահպանվում է Սևանա լիճը և նրա բնությունը։ Դիլիջան ազգային պարկը հարուստ է անտառներով և կենդանական աշխարհով։ Արևիկ ազգային պարկը հայտնի է հազվագյուտ բույսերով և կենդանիներով։ Արփի լիճ ազգային պարկը կարևոր է ջրային թռչունների պահպանության համար։

    3․Քանի՞ արգելոց ունենք Հայաստանում, թվարկե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։ Հայաստանում կա 3 արգելոց։ Խոսրովի անտառ պետական արգելոցը պահպանվում են անտառներն ու հազվագյուտ կենդանիները։ Շիկահողի պետական արգելոցը հարուստ է անտառային բուսականությամբ։ Էրեբունի պետական արգելոցը պահպանվում են վայրի հացազգիները։

      4․Հայաստանում քանի արգելավայր ունենք թվարկել մի քանիսը։

      Հայաստանում կա ավելի քան 25 արգելավայր։ Գորիսի արգելավայր Հերհերի արգելավայր Ջերմուկի արգելավայր։

        5․Բնական հուշարձանները ինչպիսի՞ նշանակություն ունեն։ Թվարկե՛ք մի քանիսը։

        Բնական հուշարձանները ունեն գիտական, գեղագիտական և զբոսաշրջային նշանակություն։ Սիմֆոնիա քարերի Սատանի կամուրջ Քարահունջ։

          6․Ինչի համար է նախատեսված «Կարիր» գիրքը։ Նշե՛ք «Կարմիր գրքում» գրանցված մի քանի բույս և կենդանի

          «Կարմիր գիրքը» նախատեսված է հազվագյուտ և անհետացող բույսերի ու կենդանիների պահպանության համար։ Բույսե՝ Հայկական արոսենի, Թխկի։ Կենդանիներ Սևանի իշխան, Հայկական մուֆլոն։

          Նոյեմբերի 18-21

          Ինչպիսի՞ հողեր կան Հայսատանում։

          Հայաստանում կան անապատային, կիսանապատային, շագանակագույն, սևահող, լեռնամարգագետնային և անտառային հողեր։

          Նկարագրե՛լ կիսաանապատային հողերը։

          Կիսանապատային հողերը տարածված են չոր և տաք շրջաններում, ունեն քիչ հումուս և հիմնականում օգտագործվում են արոտավայրերի համար։

          Նկարագրե՛լ ամենատարածված հողատեսակը։

          Ամենատարածված հողատեսակը շագանակագույն հողերն են։ Դրանք բերրի են և հարմար գյուղատնտեսության համար։

          Ինչպիսի՞ էնդեմիկ բուսատեսակներ գիտեք Հայաստանում։

          Հայկական արոսենի, Արարատյան որդան կարմիր, Սևանի իշխանի ջրիմուռներ։

          Ինչպիսի՞ էնդեմիկ կենդանատեսակներ գիտեք Հայաստանում։

          Սևանի իշխան, Հայկական մուֆլոն, Բեզոարյան այծ։

          Հիմնականում ՀՀ անտառները ինչպիսի՞ նշանակություն ունեն։

          ՀՀ անտառները ունեն հողապաշտպան, ջրապահպան և կլիմայական կարևոր նշանակություն։

          Ի՞նչ կներկայացնեք ֆրիգանոիդ բուսականության մասին։

          Ֆրիգանոիդ բուսականությունը ցածրահասակ, փշոտ և չորադիմացկուն թփերի բուսականություն է։

          Նկարագրե՛լ անապատային և կիսանապատային գոտին։

          Անապատային և կիսանապատային գոտիները տաք և չոր են, տեղումները քիչ են, բուսականությունը՝ սակավ։

          Նոյեմբերի 11-16

          1․Որտե՞ղ է ՀՀ-ում ամպամած օրերի թիվը ամենաքիչը և որքա՞ն է։

          Արարատյան դաշտում՝ մոտ 20–25 օր։

          2․Հայաստանում որտե՞ղ են գրանցվել ամանաբարձր և ամենացածր ջերմաստիճանները։

          Ամենաբարձր Մեղրիում, ամենացածր Աշոցքում։

          3․Ինչպիսին է ՀՀ-ում կլիման աշնանը,գարնանը,ամռանը և ձմռանը։

          Գարուն՝ փոփոխական և անձրևոտ։ Ամառը շոգ և չոր։ Աշունը տաք և մեղմ։ Ձմեռ ցուրտ և ձյունառատ։

          4․Նկարագրի՛ր Հայաստանում տեղումնների բաշխվածությունը, ինչպես նաև տարբեր ամիսներին ի՞նչ կարող ենք նկատել։

          Տեղումները շատ են լեռնային շրջաններում, քիչ հովիտներում և դաշտավայրերում։ Գարնանն ու աշնանը տեղումները շատանում են, ամռանը հաճախ լինում են կարճատև անձրևներ, ձմռանը ձյուն։

          5․Վերընթաց գոտիականություն ասեկով ին՞չ ես հասկանում։

          Բնության և կլիմայի փոփոխությունը բարձրությունից կախված կոչվում է վերընթաց գոտիականություն։

          6․Թվարկե՛լ ՀՀ ութ վերընթաց կլիմայական գոտիները։

          Անապատային Կիսանապատային Չոր տափաստանային Տափաստանային Անտառային Մերձալպյան Ալպյան Ձյունամերձ

          7․Նշե ՛ք ՀՀ տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիﬓական
          օրինաչափություները:

          Ջերմաստիճանը նվազում է բարձրության հետ, իսկ խոնավությունը հիմնականում ավելանում է։

          8․Համեմատիր, թե ինչպիսի եղանակ է լինում քո բնակավայրում տարվա տարբեր եղանակներին։

          Ամռանը շոգ է, ձմռանը՝ ցուրտ, գարնանը և աշնանը եղանակը փոփոխական է։

          Նոյեմբերի 3-8

          Ին՞չ նշանավոր լեռներ կան հրաբխային լեռնավահանների մարզում։

          Արագած լեռ, Աժդահակ լեռ, Իշխանասար։

          Ին՞չ է սարահարթը։

          Սարահարթը բարձրադիր հարթ տարածք է։

          Թվարկե՛ք ՀՀ-ում մի քանի սարահարթեր։

          Շիրակի սարահարթ, Լոռու սարահարթ, Սյունիքի սարահարթ։

          Ինչ գոգոավորությունների է բաժանվում Միջնարաքսյան գոգավորության մարզը։

          Արարատյան դաշտ, Շիրակի դաշտ, Մասիսի դաշտ։

          Լեռնավահանների հարևանությամբ գոյացել են առանձին հրաբխային լեռնազանգվածներ, թվարկե՛ք դրանցից երեքը։

          Արմաղան լեռ, Արա լեռ, Փորակ լեռ։

          Հոկտեմբերի 27-31

          Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։

          Արագած լեռը 4090 մ։

          Որտե՞ղ է ամենացածր կետը։

          Արաքս գետի հովտում մոտավոր 375 մ։

          Ո՞ր մարզերն են ամենալեռնայինը։

          Սյունիքի մարզ, Գեղարքունիքի մարզ, Վայոց ձորի մարզ։

          Ի՞նչ առավելություն ունի հարթավայրում ապրելը։

          Հեշտ է զարգացնել գյուղատնտեսությունը, կառուցել ճանապարհներ և բնակավայրեր։

          Ի՞նչ բարձրության տարբերություն կա Հայաստանի ամենաբարձր և ամենացածր կետերի միջև։

          Մոտավոր 3715 մ։

          հոկտեմբերի 13-27

          Ի՞նչ է ջրագրական ցանցը։

          Ջրագրական ցանցը երկրի տարածքում գտնվող բոլոր գետերի, լճերի, աղբյուրների և ջրային հոսքերի ամբողջությունն է։

          Որո՞նք են Հայաստանի երկու գետային ավազանները։

          Կուր գետ ավազանը և Արաքս գետ ավազանը

          Ո՞ր գետերն են թափվում Կուրի ավազան։

          Դեբեդ գետը, Աղստև գետը և մասամբ Ախուրյան գետը

          Թվարկե՛լ մի քանի գետ որոնք պատկանում են Արաքսի ավազանով։

          Հրազդան գետ Որոտան գետ Արփա գետ Քասախ գետ

          Ո՞ր գետն է սկիզբ առնում Սևանա լճից։

          Հրազդան

          Ի՞նչ սնում ունեն գետերը։

          ձնային սնում, անձրևային սնում, ստորերկրյա ջրային սնում։
          Հայաստանում հիմնականում գերակշռում է ձնային սնումը։

          Ի՞նչ նշանակություն ունեն գետերը։

          օգտագործվում են խմելու ջրի համար, ոռոգման համար, էլեկտրաէներգիա ստանալու համար, ձկնաբուծության և տնտեսության մեջ, նաև բնության և մարդկանց կյանքի համար կարևոր դեր ունեն։

          Տեսակ և Էվոլյուցիա

          Տեսակ և Պոպուլյացիա
          Տեսակը դա նման առանձնյակների խումբն է, որոնք ունեն նույն կառուցվածքը ու կարող են իրար հետ բազմանալ: Իսկ պոպուլյացիան տեսակի մի մասն է, որը ապրում է մի որոշակի տեղում: Կարելի է ասել որ պոպուլյացիան էվոլյուցիայի միավորն է, որովհետև փոփոխությունները սկսվում են հենց այնտեղ:

          Էվոլյուցիայի գլխավոր ուղիները

          Էվոլյուցիան ունի երեք հիմնական ճանապարհ, որոնցով կենդանիները կամ բույսերը զարգանում են.

          Արոմորֆոզ. Սա ամենամեծ փոփոխությունն է: Օրինակ, երբ ձկները դարձան ցամաքային կենդանի, կամ երբ առաջացավ սիրտը ու թոքերը: Դա բարձրացնում է կազմավորման մակարդակը ու օգնում է ապրել նոր տեղերում:

          Իդեոադապտացիա. Սրանք փոքր հարմարանքներ են: Կառուցվածքը չի բարդանում, պարզապես կենդանին հարմարվում է իր միջավայրին: Օրինակ՝ թռչունների կտուցների ձևը կամ կենդանիների գույնը, որ թաքնվեն: Սա օգնում է ավելի լավ ապրել նույն պայմաններում:

          Ընդհանուր դեգեներացիա. Սա հակառակն է՝ երբ կառուցվածքը պարզվում է: Սովորաբար սա լինում է մակաբույծների մոտ: Օրինակ՝ որդերը, որոնք ապրում են ուրիշի մեջ, կորցնում են աչքերը կամ մարսողության օրգանները, որովհետև իրենց դա պետք չի:

          երկրաչափություն

          1)Ուղղանկյուն եռանկյան էջերն են՝ 5 և 12:
          ա)Գտե՛ք եռանկյան պարագիծը:
          P =5+12+13= 30
          բ)Գտե՛ք ներքնաձիգի միջնակետի հեռավորությունը ուղիղ անկյան գագաթից։
          13/2
          գ)Գտե՛ք եռանկյանը ներգծած շրջանագծի շառավղի երկարութունը:
          2

          2) ABC եռանկյունում BC = 16: AB կողմի միջնուղղահայացը AC կողմը հատում է D կետում։ Գտե՛ք AC կողմի երկարությունը, եթե BCD եռանկյան պարագիծը 36 է:

          AC=20

          3) Տրված են a{-1;5} և B {5; -3} վեկտորները: Գտե՛ք a + b վեկտորի երկարությունը:

          √20=2√5

          4) Գտե՛ք x–ը, եթե a {x; 3} և {2; -3} վեկտորների սկալյար արտադրյալը 9 է:

          x=9

          5)Հավասարասրուն սեղանի անկյունագիծը 10 է և մեծ հիմքի հետ կազմում է 45°։
          ա)Գտե՛ք սեղանի մակերեսը:
          S=50
          բ)Գտե՛ք սեղանի բարձրությունը:
          h=5√2
          գ)Գտե՛ք սեղանի միջին գիծը:
          5√2

          6)Եռանկյան կողմերը հարաբերում են ինչպես 3 : 6 : 7 : Գտե՛ք եռանկյան պարագիծը, եթե ամենամեծ կողմը 49 է։

          P = 21 + 42 + 49 = 112

          7)ABCD ուղղանկյան A անկյան կիսորդը BC կողմը հատում է K միջնակետում, իսկ AB = 4: Գտե՛ք ուղղանկյան պարագիծը։
          P=24

          երկրաչափություն

          1)Ուղղանկյուն եռանկյան էջերից մեկը 7 է, իսկ եռանկյան արտագծած շրջանագծի կենտրոնի հեռավորությունը այդ էջից 12 է:
          ա)Գտե՛ք եռանկյան պարագիծը:
          P = 7+√527+24
          բ)Գտե՛ք եռանկյան մակերեսը։
          7√527/2

          2)Գտե՛ք եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղի երկարությունը։

          12

          3)ABC եռանկյան մեջ <A = 50o , <B = 80o , AK-ն կիսորդ է։ Գտե՛ք AKC անկյունը:

          75o

          4)O-ն ABC եռանկյանը ներգծած շրջանագծի կենտրոնն է: Ի՞նչ հարաբերությամբ մասերի է բաժանում AO ուղիղը BC կողմը, եթե AB = 6, AC = 15 :

          2 : 5

          5)Գտե՛ք կանոնավոր եռանկյան գագաթի հեռավորությունը հանդիպակաց կողմը 1:2 հարաբերությամբ բաժանող կետից, եթե եռանկյան կողմը 9 է:

          3√7

          6)Տրված են A(2; 3) և C(2; 5) կետերը: Գտե՛ք AC հատվածի միջնակետի կոորդինատները:

          (2 ; 4)

          7)Շրջանագծին արտագծած հավասարասրուն սեղանի պարագիծը 40 է, իսկ շրջանագծի շառավիղը՝ 4:
          ա)Գտե՛ք սեղանի փոքր հիմքը։

          8
          բ)Գտե՛ք սեղանի մակերեսը։

          80