1. Ի՞նչ է լույսը
ա) ըստ Իսահակ Նյուտոն
ըստ Նյուտոնի լույսը մասնիկների հոսք է։
բ) ըստ Քրիստիան Հյույգենս
ըստ Հյույգենսի լույսը ալիք է։
2. Ո՞ր լուսատու մարմինն են անվանում լույսի կետային աղբյուր:
Այն աղբյուրը, որի չափերը շատ փոքր են մինչև լուսավորվող մարմնի հեռավորության համեմատ և դրանից մենք կարանք նրա չափերը անտեսել
3. Լույսի ի՞նչ բնական և արհեստական աղբյուրներ գիտեք:
Բնական
Արեգակ, աստղեր, կայծակ։
Արհեստական
Լամպ, մոմ, լապտեր։
4. Ո՞րն է Արեգակի և Լուսնի լուսարձակման տարբերությունը:
Արեգակը ինքն է լույս արձակում, իսկ Լուսինը անդրադարձնում է Արեգակի լույսը։
5. Ի՞նչ է լույսի ճառագայթը:
Լույսի տարածման ուղղությունը ցույց տվող գիծը կոչվում է լույսի ճառագայթ։
6. Ինչպե՞ս է տարածվում լույսը համասեռ միջավայրում:
Լույսը համասեռ միջավայրում տարածվում է ուղղագիծ։
7. Ինչպե՞ս են առաջանում ստվերը և կիսաստվերը:
Ստվերը առաջանում է, երբ լույսը ամբողջությամբ չի անցնում մարմնի հետևը։
Կիսաստվերը առաջանում է, երբ լույսը մասնակի է հասնում։


Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր լույսն է կոչվում անդրադարձած:
Մակերևույթից հետ վերադարձած լույսը կոչվում է անդրադարձած։
2. Ինչո՞վ են իրարից տարբերվում ցրիվ և հայելային անդրադարձումները:
Հայելային անդրադարձում
Ճառագայթները անդրադառնում են մեկ ուղղությամբ։
Ցրիվ անդրադարձում
Ճառագայթները անդրադառնում են տարբեր ուղղություններով։
3. Ի՞նչ է օպտիկական սկավառակը:
Օպտիկական սկավառակը սարք է, որով ուսումնասիրում են լույսի անդրադարձումն ու բեկումը։ Նրա միջոցով ճառագայթի ուղղությունները և անկյունները չափում են։
4. Ի՞նչ է ճառագայթի անկման հարթությունը:
Այն հարթությունը, որտեղ գտնվում են ընկնող ճառագայթը և ուղղահայացը։
5. Ո՞ր անկյունն է կոչվում՝
ա) անկման անկյուն
Ընկնող ճառագայթի և ուղղահայացի միջև անկյունը։
բ) անդրադարձման անկյուն
Անդրադարձած ճառագայթի և ուղղահայացի միջև անկյունը։
6. Ձևակերպե՛ք լույսի անդրադարձման օրենքը:
Ընկնող ճառագայթը, անդրադարձած ճառագայթը և ուղղահայացը գտնվում են նույն հարթության մեջ, իսկ անդրադարձման անկյունը հավասար է անկման անկյանը։
7. Ի՞նչ ենք հասկանում, երբ ասում ենք, որ ընկնող և անդրադարձող ճառագայթները փոխադարձաբար շրջելի են:
Եթե լույսը գնա հակառակ ուղղությամբ, ապա կանցնի նույն ճանապարհով։
8. Ինչո՞ւ է առարկայի պատկերը հարթ հայելում կոչվում կեղծ:
Որովհետև լույսի ճառագայթները իրականում չեն հատվում հայելու հետևում։ Պատկերը կառուցում են անդրադարձած ճառագայթների շարունակությունները գծելով։
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր երևույթն է կոչվում լույսի բեկում:
Լույսի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսն անցնելիս կոչվում է բեկում։
2. Ո՞ր սարքի միջոցով են ուսումնասիրում լույսի բեկման օրենքը:
Օպտիկական սկավառակի միջոցով։
Փորձի ընթացքում լույսի ճառագայթը ուղղում են տարբեր միջավայրերի սահմանին և չափում անկյունները։
3. Ձևակերպե՛ք լույսի բեկման օրենքը:
Ընկնող ճառագայթը, բեկված ճառագայթը և ուղղահայացը գտնվում են նույն հարթության մեջ։
4. Անկման, թե՞ բեկման անկյունն է ավելի մեծ, երբ լույսը՝
ա) օդից անցնում է ջուր
Անկման անկյունն է ավելի մեծ։
բ) ջրից անցնում է օդ
Բեկման անկյունն է ավելի մեծ։
Խնդիրներ
ԽՆԴԻՐ 1. Կինոէկրանից լույսի անդրադարձումը հայելայի՞ն է, թե՞ ցրիվ:
ցրիվ
ԽՆԴԻՐ 2. Որքա՞ն է ընկնող և անդրադարձող ճառագայթների կազմած անկյունը, եթե անկման անկյունը 30° է:
60о