Դեկտեմբերի 9-12

Թվա՛րեք բնակչության կազմի տեսակները։ Ազգային, տարիքային, սեռային, կրոնական, լեզվական, սոցիալական և ըստ բնակավայրի տեսակները։

Ի՞նչ է ազգային կազմը, և միատար ազգային կազմ ասելով ի՞նչ եք հասկանում։ Ազգային կազմը տարբեր ազգերի համամասնությունն է։ Միատար կազմ նշանակում է, որ բնակչության բացարձակ մեծամասնությունը 95%+ նույն ազգի ներկայացուցիչ է։

Ի՞նչ ազգային փոքրամասնություններ կան Հայաստանում, և որտե՞ղ են նրանք հիմնականում ապրում։ Եզդիներ(Արագածոտն, Արմավիր, ռուսներ Լոռի, Երևան, ասորիներ Արարատ, քրդեր, հույներ։

Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը ըստ տարիքի, և ինչպե՞ս է այն փոփոխվում։ Ծնվելիս գերակշռում են տղաները, սակայն բարձր տարիքային խմբերում կանայք դառնում են մեծամասնություն՝ կյանքի ավելի մեծ տևողության պատճառով։

ՀՀ բնակչության կազմում ինչպիսի՞ տարիքային խմբեր են առանձնացվում։ Մանուկներ 0-15 տարեկան, աշխատունակ բնակչություն 16-63 տարեկան և տարեցներ 63+ տարեկան։

Բնակչության կազմը ըստ բնակավայրերի քանի՞ տիպ ենք առանձնացնում։ Երկու հիմնական տիպ՝ քաղաքային և գյուղական։

Ինչպիսի՞ն է ՀՀ-ում ուրբանիզացման մակարդակը։ Բարձր է. բնակչության մոտ 64%-ն ապրում է քաղաքներում կենտրոնացվածությունը մեծ է Երևանում։

Ինչ է աշխատանքային ռեսուրսը։ Այս ռեսուրսի քանակը ինչո՞վ է պայմանավորված։ Բնակչության աշխատունակ մասն է։ Քանակը պայմանավորված է բնակչության թվաքանակով և տարիքային կառուցվածքով։

Աշխատանքային ռեսուրսների քանակական և որակական ցուցանիշ ասելով ի՞նչ եք հասկանում։ Քանակականը աշխատողների թիվն է, որակականը՝ նրանց կրթությունը, մասնագիտական հմտությունները և առողջությունը։

Leave a comment