1․Որտե՞ղ է ՀՀ-ում ամպամած օրերի թիվը ամենաքիչը և որքա՞ն է։
Արարատյան դաշտում՝ մոտ 20–25 օր։
2․Հայաստանում որտե՞ղ են գրանցվել ամանաբարձր և ամենացածր ջերմաստիճանները։
Ամենաբարձր Մեղրիում, ամենացածր Աշոցքում։
3․Ինչպիսին է ՀՀ-ում կլիման աշնանը,գարնանը,ամռանը և ձմռանը։
Գարուն՝ փոփոխական և անձրևոտ։ Ամառը շոգ և չոր։ Աշունը տաք և մեղմ։ Ձմեռ ցուրտ և ձյունառատ։
4․Նկարագրի՛ր Հայաստանում տեղումնների բաշխվածությունը, ինչպես նաև տարբեր ամիսներին ի՞նչ կարող ենք նկատել։
Տեղումները շատ են լեռնային շրջաններում, քիչ հովիտներում և դաշտավայրերում։ Գարնանն ու աշնանը տեղումները շատանում են, ամռանը հաճախ լինում են կարճատև անձրևներ, ձմռանը ձյուն։
5․Վերընթաց գոտիականություն ասեկով ին՞չ ես հասկանում։
Բնության և կլիմայի փոփոխությունը բարձրությունից կախված կոչվում է վերընթաց գոտիականություն։
6․Թվարկե՛լ ՀՀ ութ վերընթաց կլիմայական գոտիները։
Անապատային Կիսանապատային Չոր տափաստանային Տափաստանային Անտառային Մերձալպյան Ալպյան Ձյունամերձ
7․Նշե ՛ք ՀՀ տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիﬓական
օրինաչափություները:
Ջերմաստիճանը նվազում է բարձրության հետ, իսկ խոնավությունը հիմնականում ավելանում է։
8․Համեմատիր, թե ինչպիսի եղանակ է լինում քո բնակավայրում տարվա տարբեր եղանակներին։
Ամռանը շոգ է, ձմռանը՝ ցուրտ, գարնանը և աշնանը եղանակը փոփոխական է։